Գյուղերից եկողների ճանապարհները փակում են. Հախվերդյան
20: 58 Րոպեներ առաջ Խորենացի փողցում ելույթ ունեցավ հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը: Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանը նշանակվել է ռուսական իշխանությունների ցանկությամբ: Ռուսական քաղաքականությունը մեկն է` Հայաստանը թողնել առանց հայերի. «Ամեն մեկը մի հանքի տեր ա, իրանից ուժ ա ներկայացնում: Իմ հարգանքն եմ ցույց տալիս մեր խեղճ ու կրակ զինվորիկներին, որ իրանց բերել-կանգնեցրել են: Ախր, էնքան փող էլ չեն ստանում… Նրանց գեներալը` պարոն Գասպարյանը, ի՞նչ ա անում, նստել ա տանը: Տղա´ ջան, եթե մի բան լինի, ի՞նչ ես անելու: Իզուր տեղը մի կանգնեք կառավարության կողքը, կանգնեք ժողովրդի կողքին: Դուք նրա համար եք, որպեսզի կանգնեք ժողովրդի կողքին, այլ ոչ թե թշնամու: Ես շատ կուզենայի, որ շատ մարդիկ այստեղ լինեին, գյուղերից եկողների ճանապարհները փակում են, զենք են ման գալիս: Մենք պատասխանատու ենք այս տղաների համար, այս տղաները և ինչքան շատ լինեն, այնքան լավ»:
