Թուրքիայում կրկնակի հետաքննության կանցկացվի
Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հարձակման գործը, որի հետևանքով ռուս օդաչու էր զոհվել, կրկնակի հետաքննության կենթարկվի Թուրքիայում: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռոսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը: «Կարծում եմ, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը կրկնակի հետաքննության կենթարկվի»,-ասել է թուրք նախարարը: Վերջինս նշել է նաև, որ կրկնակի հետաքննությունը կարող է վերաբերել նաև Ուլուդերեում Թուրքիայի իրականացրած ավիահարվածներին, որի հետևանքով 2011-ին 34 խաղաղ քուրդ բնակիչ էր զոհվել: Ավելի վաղ թուրքական իշխանությունները հաղորդում էին տարածել, որ օդաչուն ինքն է որոշում կայացրել խոցել ռուսական Սու-24-ը:
