Ոչնչացնելու եմ քեզ․ Միջադեպ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպման ժամանակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Հանդիպման մասնակիցներից մի կին հետաքրքրվել է 2008 թվականին Փաշինյանի գործունեությունից: «2008 թվականին իմ մասնակցության ինչ-որ հեռախոսազրույցներ են դրել շրջանառության մեջ: Որեւէ մեկն ասե՞լ է՝ իմ հեռախոսազրույցների մեջ կոնկրետ ինչն է խնդիրը։ էն ինչ, որ ես էդ հեռախոսազրույցի մեջ ասել եմ 2008 թվականին, նույն իրավիճակում կասեի հիմա։ Անկեղծ ասաց, ես շատ հպարտ եմ, որ էդ օրը ես խոսել եմ էդպես»,-հայտարարեց Փաշինյանը: «Ինչ ասել ես, լսել ենք, ասա՝ 2008 թվականին ինչ արեցիր ու ինչի 137 հոգի մարդ մեռավ ու էսօր պատասխան չկա, եւ ինչի քո նմանները, որ քաղաքական դաշտում իրենց ճղում են ու ընդդիմություն են ցույց տալիս, ինչի փոփոխություն չկա, ինչ ինստիտուցիոնալ, ժողովուրդը էսօր մեռնում ա»,-գոռգոռաց կինն սպառնալով հայտարարեց.«Ոչնչացնելու եմ, քեզ երկուերեսանի»։
