Ալիեւը հաստատել է իր լիազորություններն ընդլայնող հանրաքվեի անցկացման ժամկետը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ստորագրել է կարգադրություն այս տարվա սեպտեմբերի 26-ին Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Փոփոխությունները բացահայտ ուղղված են նախագահի՝ առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը: Ադրբեջանի սահմանադրական դատարանի հուլիսի 25ի նիստում կարծիք է հայտնել, որ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը չի հակասում սահմանադրության պահանջներին: Հիշեցնենք՝ ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, որ Սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններով Ալիևը փորձում է է՛լ ավելի ամրապնդել իր իշխանությունը: Դրանցով, մասնավորապես, երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետ է սահմանված 7 տարին՝ ներկայիս 5-ի փոխարեն:
