Ադրբեջանում զինծառայողներ են համաներման արժանացել
APA գործակալության հաղորդմամբ` որոշ զինծառայողների նկատմամբ կիրառվել է Միլի մեջլիսի Համաներման մասին ակտը: Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը այսօր տեղի ունեցած կոլեգիայի նիստում նշել է, որ շարունակվում են 2016թ. մայիսի 20-ին Միլի մեջլիսի ընդունած որոշման կյանքի կոչման աշխատանքները: Ներկայում համաներում է կիրառվել 38 զինծառայողի նկատմամբ: Համաներման մասին ակտի իրականացման ժամկետը 4 ամիս է: Սա 2007-ից ի վեր արդեն չորրորդ համաներումն է, որն անցկացվում է Ադրբեջանում:
