Թուրքիան խնդրել է Ռուսաստանին չեղյալ հայտարարել պատժամիջոցները
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին խնդրել է Ռուսաստանին թույլատրել թուրքական ապրանքների ներկրումը, որոնք գտնվում են պարենային էմբարգոյի տակ:Այսօր Մոսկվայում կայացել է Զեյբեկչիի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ: Հանդիպումից հետո Ուլյուկաևը ասել է, որ Թուրքիայից գյուղատնտեսական արտադրատեսակների մատակարարման վրա դրված սահմանափակումները փուլ առ փուլ են հանվելու:
