Հնդկաստանում 14 մարդ է զոհվել
Հնդկաստանի Բիհար նահանգում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 14 մարդ: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Մուզաֆարպուր- Սիտամարխի ճանապարհի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ զոհվածների հարազատներին 400 ական հազար ռուպի են կվճարել: Ճանապարհների անսարքության, ծանրաբեռնվածության ու անզգույշ երթեւեկության պատճառով Հնդկաստանի հաճախ են կատարվում լուրջ վթարներ: ԱՀԿ տվյալներով հնդկական ճանապարհներին մահացության ցուցանիշը շատ ավելի բարձր է, ու վերջին տարիներին գերազանցում է 200 հազարը:
