Ադրբեջանում ռազմական գործարանում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 10-ի. տեսանյութ
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում պայթյունի հետեւանքով Շիրվանի կենտրոնական քաղաքային հիվանդանոց տեղափոխված վիրավորների թիվը հասել է 10-ի, հայտնում է Report–ը: Պայթյունը որոտացել է հուլիսի 26-ի ցերեկը «Արազ» գործարանում: Պայթյունի ալիքի հետևանքով քաղաքի բնակիչների պատուհանների ապակիները կոտրվել են:
