Էրդողանը 3 մլրդ եվրո պարտքն է ուզում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը հիշեցրել է 3 մլրդ եվրո պարտքի մասին։ Այս մասին նա ասել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք գումարի միայն չնչին մասն ենք ստացել»,– ասել է Էրդողանը։ Նա նաեւ հիշեցրել է, որ Թուրքիան ընդունել է 3 մլն փախստականի՝ նրանց վրա ծախսելով 12 մլրդ եվրո։ «Մենք կատարում ենք մեր խոստումը, իսկ եվրոպացիները՞»,– հարցրել է նա:
