Պայթյուն՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում. մանրամասներ
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է APA գործակալությունը: Հաղորդվում է, որ արկերի պայթյունը լսելի է եղել գործարանից 40 կմ հեռավորությունից: Պայթյունի ալիքի հետևանքով քաղաքի բնակիչների պատուհանների ապակիները կոտրվել են:
