Թուրք-քրդական զինված բախում է տեղի ունեցել
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Դիրաբեքիրի նահանգի Սիլվանի շրջանում հարձակում են գործել ջրամբարի անվտանգությունը հսկող Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա: Սպանվել է մեկ եւ վիրավորվել եւս մեկ զինծառայող: Թուրքայի ԶՈւ ստարաբաժանումները գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ:
