Ձերբակալվել է Ստամբուլի նախկին քաղաքապետը
Ստամբուլի նախկին քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Hurriyet-ը: Մութլուն գլխավորել է Ստամբուլի ադմինիստրացիան 2013թ. Գեզի այգում հակակառավարական ցույցերի շրջանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է Ֆինանսների նախարարության 1500 աշխատակից:
