Բեռլինի կլինիկայում գնդակահարել է բժշկին և ինքնասպան եղել
Բեռլինի կլինիկաներից մեկում անհայտ անձը գնդակահարել է բժշկին: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը: Տղամարդը, որի ինքնությունը պարզվում է՝ բժշկին սպանելուց հետո ինքնասպան է եղել: Ներկայում իրավապահները աշխատում են դեպքի վայրում:
