«էդ ո՞նց է՝ գեներալ Մանվելը շքախմբով է շրջում,իսկ ազատամարտիկները հաց չունեն ուտելու».Արշակ Սադոյան.տեսանյութ
«Ստեղծված վիճակի հիմքում ընկած է սոցիալական լարված վիճակն ու հողերի հանձնել-չհանձնելու մասին խոսակցությունները, որոնք չհերքվեցին ու չհաստատվեցին իշխանությունների կողմից. լուրջ դժգոհություն կար այն տղաների շրջանում, որոնք Արցախի հերոսամարտում կռվող տղերք են եղել, և անորոշությունը սոցիալական անարդարության ու ԼՂ հարցում նրանց հունից հանեց, նրանք սկսեցին մածել, որ իշխանությունները հողերը կարող է զիջեն, և բազմաթիվ տղաների թափած արյունը կանտեսեն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն՝ անդրադառնալով անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի շուրջ ստեղծված իրավիճակին: «Խոսում եմ շատերի հետ, ինձ ասում են , էդ ո՞նց է, որ գեներալ Մանվելի,Սերյան Սարոյանի շքախումբը շրջում է տարիներով, իսկ մենք տանը ուտելու հաց չունենք: Մի խոսքով սոցիալական լարվածությանը գումարվեց ԼՂ հարցի անորոշությունը, որը հանգեցրեց այս քայլին: Իհարկե, դա անխոհեմ քայլ էր, զոհ ունեցանք»,-նշեց պարոն Սադոյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
