«Ժողովրդի կողմից լիդեր չկա,իրավիճակը քաոսային կլինի».Միհրդատ Մադաթյան.տեսանյութ
«Մարդիկ ոստիկանության նկատմամբ թշնամաբար են տրամադրված, որովհետև ոստիկանության մեջ տեսնում են իշխանության դեմքը:Իրականում այդ ոստիկանները մեզ նման հայեր են և ի պաշտոնե իրենց պարտականություն են իրականացնում և տեղի է ունենում երկու կողմից անվայել պահվածք: Որքան էլ ոստիկան ծեծենք, հայհոյենք, իշխանությունը դրանից չի փոխվի»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:Վերջինս նկատեց,որ այս պահին չկան լիդերներ, ժողովրդի կողմից ոչ մի լիդեր չընդունվեց, հետևաբար առանց լիդերի շարժումը դատապարտված է քայքայման և կարող է վերածվել քաոսի: «Իրավիճակը ուժով լուծելը ոչ մեկին ձեռնտու չէ և քաղաքակիրթ լուծում է անհրաժեշտ:Այս իրավիճակում գտնվող ոչ ոք չի կարող հավասարակշիռ լինել, իրավիճակն է այդպես ստիպում, սթափ դատող ոստիկան կամ խմբի անդամ չեն կարող լինել: Արդեն երրորդ մեքենան են այրում, արդյո՞ք սթափ մարդու արարք է սա»,- նշեց հոգեբանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
