«Ժիրայր Սեֆիլյանին արտաքսեք,ոչ թե ձերբակալեք».Արշակ Սադոյան.տեսանյութ
«Չեմ գտնում, որ իմ առաջարկները ներդաշնակ մշակված են: Կասկածում եմ` լավ առաջարկ է, թե ոչ, բարդություններ էլ կան: Ուղղակի հստակ լուծում չեմ տեսնում: Միգուցե ազատել եւ ուղեկցել երկրից դուրս:Փափուկ տարբերակ է,բայց առաջարկում եմ արտաքսել,ոչ թե ձերբակալել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի շուրջ ստեղծված իրավիճակին,հավելելով,որ Ժիրայր Սեֆիլյանը նույնպես մեղավոր է,քանի որ իր տղաներն են այդ գործողությունները կատարում: Դիտարկմանը` այդ դեպքում «լիսկաներին» եւ մյուսներին եւս պետք է արտաքսե՞ն, Սադոյանը հակադարձեց` ասելով. «Պրիչո՞մ տուտ Լիսկա, նա ի՞նչ կապ ունի սրա հետ:Եկեք հանցագործներին հայրենասերների հետ մեկ շրջանակում չդնենք»,-ընդգծեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
