Ֆրանսիայում եկեղեցում սպանել են հոգևորականին
Reuters-ը հայտնում է ,որ Ֆրանսիայի հյուսիսում` Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում սպանված պատանդը եկեղեցու հոգևորականն էր, դեպքի վայր է ուղևորվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դանակներով զինված 2 չարագործներ մուտք էին գործել եկեղեցի, պատանդ վերցրել հոգևորականին, 2 միանձնուհու և 2 հավատացյալի: Ֆրանսիացի իրավապահները վնասազերծել են չարագործներին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը ևս մեկնել է դեպքի վայր:
