Բռնություն գործադրելով խանութից հափշտակում են 20 մլն դրամի ոսկյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2 երիտասարդների կողմից տեղի ունեցած ավազակային հարձակման մասին: Խանութում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, թե ովքեր և ինչ պայմաններում են խանութից հափշտակում 20 մլն արժողության ոսկյա զարդերը: Ինչպես ավելի վաղ Ճամբարակից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 23-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին: Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրեն պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Նույն պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանի կարգադրությամբ ստեղծվել էին օպերատիվ հետախուզական խմբեր՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ սկսվել էր հետապնդում: Արդեն Ճամբարակից դուրս գալիս հետապնդող ոստիկանների մի խումբը տեղեկացել էր, որ ավազակային հարձակում կատարողները ուղղություն են վերցրել դեպի Սևանի ուղղությամբ: Ռադիոկապով տեղեկությունը փոխանցել էին Սևանի իրենց գործընկերներին, որտեղ էլ դարանակալում էր կազմակերպվել: Արդեն Ճամբարակ-Սևան ճանապարհին հանցագործները չէին ենթարկվել Սևանի ոստիկանների օրինական պահանջին և BMW-ով հարվածել էին Սևանի համայնքային ոստիկանության աշխատակցի Վազ 2106 մակնիշի 33 RT 039 համարանիշի ավտոմեքենային և շարունակել իրենց փախուստը: Արդեն Ծովագյուղի խաչմերուկում հանցագործներին դարանակալել էին ռազմական ոստիկանության Սևանի հենակետի պետ, մայոր Արմեն Վարդանյանը, ավագ սպա, կապիտան Արտակ Սանամյանը, հենակետի տեսուչ, կրտսեր սերժանտ Ռաֆիկ Հարությունյանը: Սակայն նրանք նույնպես չէին ենթարկվել ռազմական ոստիկանության ծառայողների օրինական <<կանգ ա՛ռ>> ազդանշանին և իրենց BMW-ով հարվածել էին Ա. Սանամյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 34 PQ 560 համարանիշի ավտոմեքենային, որից հետո փախել էին դեպի Սևանի ուղղությամբ: Սակայն, հասնելով <<Աղթամար>> արձանի մոտ, չէն կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել էին դաշտամիջյան հատվածում: Արդեն տեղում Սևանի և Ճամբարակի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Ճամբարակի ոստիկանապետի տեղակալ Սասուն Հարությունյանի և օպերգծով տեղակալ Ավետ Հովհաննիսյանի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցների հետ՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ կարողացել էին վնասազերծել BMW-ի միջից դուրս եկող ու փախուստի դիմած Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանին և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանին: Նրանք բերման են ենթարկվեկ Ճամբարակի ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել էին նաև խանութից գողացված մոտ 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդերը: Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանն ու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Տեսանյութ

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am