Նավթի համաշխարհային գներն աճ են ապրել
Gazeta.ru- ն հայտնում է,որ նավթի համաշխարհային գներն աճ են ապրել նախօրեին շուկայում հումքի ավելցուկի մասին մտավախությունների ֆոնին: Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,35 տոկոսով՝ հասնելով 45,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,23 տոկոսով՝ կազմելով 43,23 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
