Անկարան շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին.Գյուլեն
RT-ն հայտնում է,որ ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը The New York Times թերթում հոդված է հրապարակել և նշել է, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին իր արտահանձնման հետ կապված հարցով: Գյուլենի խոսքով՝ Անկարան Վաշինգտոնին սպառնացել է, որ հակառակ դեպքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում չի աջակցի ԱՄՆ-ին: «Թուրքիան չի ներկայացրել հուսալի ապացույցներ իր մեղավորության վերաբերյալ, և որ Թուրքիայում չկա որևէ արդար դատավարության հեռանկար, ինչի համար էլ ԱՄՆ-ը պետք է զերծ մնա իրեն արտահանձնելուց»,- ասել է նա:
