2016թ. օգոստոսի 9-ին Էրդողանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ օգոստոսի 9-ին ժամանելու է Սանկտ Պետերբուրգ,ռուս գործընկեր Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը: Նրա խոսքով՝ Թուրքիան Ռուսաստանին զեկույց է ներկայացրել չարտերային ավիաչվերթների վերսկսման մասին ձեռնարկված անվտանգության միջոցների մասին:«Որքանով որ իրազեկված եմ, մեր երկրների միջև չարտերային չվերթների մեկնարկի համար թուրքական կողմն արդեն իսկ ձեռնարկել է անվտանգության անհրաժեշտ միջոցները: Եվ տվյալ տեղեկություններն արդեն իսկ ներկայացվել են ձեզ»,- ասել է նա:Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալություն թուրքական ծառայությունը։
