Ո՛չ իշխանությունը գիտի՝ ինչ անել, ո՛չ ընդդիմությունը

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Խորենացի փողոցում ընթացող գործընթացն այդպես էլ չի վերածվում քաղաքական պրոցեսի։ Տպավորություն է, որ հարթակում գտնվողները փաստացի միայն մեկ գործառույթ են ստանձնել՝ նրանք փորձում են լուծել «Սասնա ծռեր» խմբին հացով, ջրով էլէներգիայով ապահովելու խնդիրը միայն։ Նրանք կարծես թե մոռացել են քաղաքական պահանջները, որոնց համար «Սասնա ծռերը» զենք են վերցրել եւ իրենց կյանքը վտանգելով՝ պայքարի այդ ճանապարհով են փորձում անցնել։ Նկատենք, որ շուրջ 8 օր հրապարակային խնդրանք-հորդորները որեւէ կերպ տեղ չեն հասնում, եւ Խորենացի փողոցում ցանկալի հոծ բազմություն այդպես էլ չի հավաքվում։ Ու եթե վաղը կամ մյուս օրը ՀՀ իշխանությունները որոշեն զենքի ուժով խնդիրը լուծել, ապա դրանում ոչ մի անսպասելի բան չի լինի։ Իշխանությունն իր ձեռագիրը չի փոխել, բարեփոխումների մասին էլ միայն գեղեցիկ խոսում են։ Իրականում նրանք կացնային քաղաքականությունն են առաջ տանում՝ ձերբակալություններով եւ բերման ենթարկելով՝ դրա համար որպես իրավական հիմնավորում ներկայացնելով զանգվածային անկարգություն հրահրելը։ Այսպիսով՝ հերթական անգամ մենք ականատես ենք լինում մի երեւույթի, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ինչ-որ անձինք իրենց խրոխտ եւ ագրեսիվ տոնայնությամբ ամեն ինչ անում են՝ քաղաքական գործընթացները տապալելու եւ ներկա իշխանությունների գոյությունը այդպիսով երկարաձգելու համար, չնայած որ նրանց խոսքն ամբողջությամբ իշխանությունների դեմ է, բայց գործողությունները՝ անհասկանալի ու չծրագրված։ Դրա համար էլ 8 օր է՝ մենք չունենք հանգուցալուծում երկկողմանի, ո՛չ իշխանությունը գիտի՝ ինչ անել, ո՛չ ընդդիմությունը։ ՓԱԿՈՒՂԻ Է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am