Ինչի կարիք ունեն «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամները
12:58 Ինչպես տեղեկացրել ենք՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, տարածքին հարակից ոստիկանական պատնեշից արձակված կրակոցների հետեւանքով ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանն Էրեբունի բժշկական կենտրոնում են: Նրանք ոտքերի վնասվածքներ ունեն և արդեն վիրահատվել են: Էրեբունի բժշկական կենտրոն են այցելել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամ Աշոտ Պետրոսյանի ընկեր Վահագն Ավագյանը և Աշոտ Պետրոսյանի դուստրը` Տաթևիկը: Նրանք լրագրողներին ասել են , որ վիրավորների մասին տեղեկություն ստանալուց հետո, նրանք դիմել են մի քանի փաստաբաննների, քանի որ հիմա դրա կարքին ունեն, սակայն նրանց բոլորը մերժել են: Վահագն Ավագյանը կոչ է արել այն փաստաբանների, ովքեր կցանկանան իրենց օգնել գան Էրեբունի ԲԿ:
