Երեւանյան ցույցին մասնակցել է մոտ 1000 հոգի.Life.ru/տեսանյութ/
Ցույցին մասնակցում է մոտավորապես հազար մարդ.նման կերպ է իր ուղիղ եթեր հեռրձակումը սկսել Ռուսական Life.ru-ի լրագրողը ,ով լուսաբանել է Խորենացի փողոցից մեկնարկված քայլերթը: «Ինչպես գիտենք, ամեն օր այստեղ հավաքվում են հարյուրավոր մարդիկ: Այսօր նրանք մոտավորապես հազարն են: Հանրահավաքի մասնակիցներից մեկը ելույթից հետո կոչ արեց հավաքվածներին Խորենացի փողոցից շարժվել դեպի Ազատության հրապարակ: Դա մոտավորապես 5-6կմ է»,- ասել է լրագրողն ուղիղ եթերում: Լրատվամիջոցը նաեւ հայտնել է, որ «Սասնա ծռերի» անդամներն այրել են ՊՊԾ գնդին պատկանող մեքենաներ, ինչպես նաեւ անվադողեր, որոնք լցված են եղել փամփուշտներով: Գրավված գնդի շրջակայքում հավաքված մարդիկ շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը,նշում է լրատվամիջոցը:
