«Սասնա Ծռեր»-ի վիրավոր անդամների վիճակի մասին
Արդեն հայտնել էինք, որ Սասնա ածռեր խմբավորման անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստացվել են հրազենային վիրավորում և տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:Նրանք ոտքերի վնասվածքներ ունեն: Երկու վիրավորներն էլ վիրահատվել են եւ նրանք այժմ վերակենդանացման բաժանմունքում են: Էրեբունի հիվանդանոցի թե՛ գլխավոր մուտքը, թե՛ վերակենդանացման բաժանումքի մուտքը հսկում են մի քանի զինված ոստիկաններ՝ թույլ չտալով լրագրողներին մուտք գործել հիվանդանոց: Պարզվեց վիրավորներից մեկի վնասվածքը թափանցող է՝ փամփուշտը մտել ու դուրս է եկել, մյուսը՝ կույր՝ մտել ու դուրս չի եկել:լրագրողները զրուցեցին Էրեբունի Բկ-ի ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար Հարություն Մանգոյանի հետ, ով նշեց, որ վիրավորների վիճակը նորմալ է:
