Դժբախտ պատահար,թե՞ ինքնասպանություն
SHAMSHYAN.com-ը հուլիսի 23-ին տեղեկություն էր հրապարակել Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Ասրյանը մուտք է գործել Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բարձրավոլտ «Էլցանցեր» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի Սիսիանի բրիգադի Աշոտավան օդային գծի թիվ 1 խարսխային հենասյան տարածք և ինքնասպանություն գործելու նպատակով բարձրացել է հենասյան վրա և բռնելով հոսանքի հաղորդալարից՝ էլեկտրահարվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 23-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Աշոտավան գյուղ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի: Գյուղ էր ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները: Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
