Զինված խմբի երկու վիրավոր անդամները «Էրեբունի» հիվանդանոցում են
ՀՀ ոստիականության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից երկուսը վիրավոր են և գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ նրանք վիրավորվել են հուլիսի լույս 26-ի գիշերը, վնասվել են նրանց ոտքերը: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են: Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել զինված խմբի անունից` տեղեկացնելով, որ գնդի տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Ոտքերից վիրավորվել են խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում քաղաքացի Արթուր Սարգսյանը իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սնունդով և, ճեղքելով ոստիկանական պատնեշը, հասել գնդի մուտքի մոտ:
