Թուրքիայում լրագրողի են ձերբակալել
Թուրքիայում վերջին օրերին պետական անհաջող փորձով պայմանավորված զտումների եւ մասսայական ձերբակալությունների շրջանակներում ձերբակալել են նաեւ հայտնի լրագրող Նազլի Իլիջակին: Այս մասին հայտնում է TRT Haber –ը: Վերջինս ձերբակալվել է Մուղլայի նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում եւ մեղադրվում է գյուլենականությանը հարելու մեջ: Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայում մոտ 50 լրագրողներ էին ձերբակալվել, ինչն առաջացրել էր միջազգային հանրության խորը դժգոհությունն ու ընդվզումը:
