Թուրքական ժանդարմերիան կենթարկվեն ՆԳՆ-ին. Յըլդըրըմ
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում անցկացվել է կառավարության արտահերթ նիստ, որը նախագահել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Կառավարության նիստից հետո դրա արդյունքները ներկայացրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նրա խոսքով՝ նիստի արդյունքներով որոշվել է, որ այսուհետ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունն ու առափնյա անվտանգության հրամանատարությունը պետք է ամբողջովին ենթարկվեն ՆԳՆ-ին: Յըլդըրըմը խոստացել է, որ համապատասխան որոշումը կհրապարակվի շուտով:
