Զ. Փոստանջյանը դիմել է բարձրաստիճան պաշտոնյաներին ու կաթողիկոսին
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է ուղղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՊՊԾ գնդում գտնվող ապստամբած քաղաքացիներին սնունդ փոխանցելու համար։ Նաև նույն կոչով դիմել է Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մասնավորապես նշելով՝ «Մեր հայրենակիցների մասին հոգատարությունը նաև Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերի և հոգևոր սպասավորների պարտականությունն է»: ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Դիմում Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն: Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
