Ո՞ւմ էր պետք Վիտալի Բալասանյանի տարիների վաստակը մեկ օրում հողին հավասարեցնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման այս պատմության շուրջ ծավալվող իրադարձությունների վերջին օրերի քարոզչությունը սկսել է իսկական պատուհաս դառնալ Հայաստանի պետականության համար: Այո՛, հենց պետականության, քանի որ ինչ-որ մարդիկ օր ու գիշեր զբաղված են աջ ու ձախ վարկաբեկելով բոլոր նրանց, ովքեր չեն կիսում «Սասնա ծռեր» խմբավորման կամ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տեսակետը: Թվում է, թե չարածի համար մարդուն հնարավոր չէ վարկաբեկել, քանի որ սուտը չի կարող մասսայական տարածում ստանալ: Սակայն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցածի օրինակով մենք տեսանք, թե ինչպես է մարդու տարիների վաստակը փորձ արվում մեկ ակնթարթում հողին հավասարեցնել՝ նրան անվանելով ստախոս, քանի որ ինչ-որ մարդկանց այդպես է պետք: Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը շաբաթ օրը բառացի հայտարարեց. «Սէֆիլյանը շատ դրական է արձագանքել բանակցությունների ընթացքին, բայց ինքն էլ իր կողմից մի քանի հարցեր է առաջ քաշել. նա հաստատել է, որ ինքը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը շտապեց շտկել, թե «Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ եթե իրեն թույլ տան հանդիպի «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հետ եւ տեղում հասկանա իրավիճակը, նոր կհանդիպի նախագահի հետ եւ կքննարկի իրավիճակին լուծում տալու հարցը, այլ ոչ թե կպահանջի նախագահի հրաժարականը, դա չի նշանակում, որ նա հրաժարվել է…»: Այսպիսով՝ ընդամենը մեկ օր անց հաստատվեց Արցախի հերոսի ասածի ճշմարտացիությունը (ի դեպ, հանդիպման ողջ ընթացքը տեսանկարահանվել է): Բայց մինչ այդ ինչ-որ մարդիկ հասցրեցին Վիտալի Բալասանյանի հասցեին ամեն տեսակի լուտանքներ տարածել: Սա նույն է, երբ ինչ-որ մարդիկ ՀՀ իշխանություններին հաճոյանալու համար փորձում էին ուրանալ Ժիրայր Սէֆիլյանի` արցախյան պատերազմում ունեցած ներդրումը: ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված այս իրավիճակը վաղ թե ուշ հանգուցալուծվելու է: Անկախ նրանից, թե ում համար ինչքանով այդ ելքը ցանկալի կլինի, բայց այդ ճանապարհին ոչ ոք իրավունք չունի Հայաստանի եւ Արցախի հերոսների վաստակը ջնջել: Սա արդեն վտանգավոր է մեզ համար՝ որպես պետություն, որտեղ չկա գեթ մեկ մարդ, ով բացարձակ վստահություն ու հեղինակություն է վայելում: Առանց այդ էլ Արցախից ենք «բերել»՝ որպես բանակցային միջնորդ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am