Վաղը ժամը 9-ին Փոստանջյանը «Սասնա ծռեր» խմբին պետք է սնունդ փոխանցի. Ենիգոմշյան
00.16 Կեսգիշերին Ալեք Ենիգոմշյանը նոր ժամկետ դրեց. «Այն ժամկետը, որ տրվել է իշխանություններին ամենատարրական, ամենամարդկային պահանջի տեսքի տակ՝ մինչեւ 20.00-ն սնունդով, էլեկտրական հոսանքով, բժշկական ծատռայությամբ եւ հեռախոսակապով ապահովել Սասնա ծռերին, չիրականացվեց: Իշխանությունն այսօր տեսավ ժողովրդի ուժը: Ժողովուրդը ժամանակ է տալիս իշխանություններին՝ մինչեւ վաղը առավոտ ժամը 8-9ը»,կեսգիշերին հանրահավաքի ժամանակ հայտարարեց իմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը և հավաքվածներին առաջարկեց. «Վաղը առավոտ մենք՝ հայ մարդիկ, յուրաքանչյուրս բերում ենք խտացված ամեն տեսակի սնունդ եւ ժամը առավոտյան 9-ին տիկին Զարուհի Փոստանջյանից խնդրում ենք կապ պահել ոստիկանության ներկայացուցչի հետ, որպեսզի այդ սնունդի փոխանցումը Սասնա ծռերին րոպեների ընթացքում դառնա իրականություն: Վաղը ամենաուշը ժամը 9-ին այդ խնդիրը պետք է լուծված լինի»: Սննդի հետ միասին պահանջում ենք,որ վերստին հաստատվի «Սասնա ծռերի» հետ անխափան հեռախոսակապը,հավելեց նա: Հիշեցնենք,որ առավոտյան ասուլիսի ժամանակ Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը իշխանություններին ժամկետ էր տվել՝ մինչեւ ամսի 25-ը ժամը 20.00-ն ապահովել Սասնա ծռեր խմբի տղաներին սննդով, բուժօգնությամբ, հեռախոսակապով, էլեկտրաէներգիայով, սակայն այն չիրականացվեց:
