Պայքարը պետք է բարձր տրամադրությամբ շարունակել և չհիասթափվել. Եղիշե Պետրոսյան
22:40 Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» խմբին աջակցող հարյուրավոր քաղաքացիներին է միացել է նաև երգահան Եղիշե Պետրոսյանը: Նա հավաքված քաղաքացիներին հիշեցրեց, որ այսօր աշխարհի առաջատար պետություններն՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և այլն, բազում փորձությունների միջոցով են հասել իրենց հաջողություններին: «Նրանք պայքարել են, որպեսզի իրենց երկիրը լինի այնպիսին, որ բոլորը ձգտեն այնտեղ ապրել»,- ասաց նա: Վերջինս նկատեց, որ մենք միատար ազգ ենք, և պայքարն ավելի հեշտ է լինելու, իսկ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հետ էլ մեկ միասնություն ենք: Երգահանը պնդեց՝ պայքարը պետք է բարձր տրամադրությամբ շարունակել և չհիասթափվել: «Առաջարկ ունեմ՝ ես բոլոր զուռնա, դհոլչիներին ասել եմ, որ այստեղ գան ու նվագեն: Վաղը դուք նոր երաժշտություն կլսեք, երգ, որը կխորհրադնշի «Սասնա ծռեր»-ին»,- ընդգեց երգիչը:
