Փորձում են սովամահությամբ, տանկերով, ուղղաթիռներով ոչնչացնե՞լ. Լևոն Բարսեղյան
22: 25 Խորենացի փողոցում քիչ առաջ ելույթ ունեցավ նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: «Էս մարդն իր միամիտ խելքով մտածում է, որ եթե սովի մատնի «Սասնա Ծռեր»-ին, ինքը կհաղթի, բայց ըստ երեւույթին չի կռահել, որ «Սասնա Ծռերը» հրաժարվել են ամեն ինչից, հին խոսքով ամուսնացել են իրենց զենքի հետ»,-այս մասին խորենացի փողոցում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի մասին. «Հիմա Սերժիկ, դու իրանց փորձում ես սովամահությամբ, տանկերով, ուղղաթիռներով ոչնչացնե՞ս, բոլոր դեպքերում իրենք հաղթում են, պատճառն այն է, որ իրենք իրենց ազատագրում են, մարդը երբ ինքն իրեն ազատագրում է, ոչ մեկ չի կարող հաղթել իրեն»,-ասաց Բարսեղյանը: Դիմելով հավաքվածներին եւ այն մարդկանց, որոնք դեռ տարակուսում են դուրս գալ փողոց, թե ոչ, Բարսեղյանը նկատեց. «Բոլոր էն մարդիկ, որոնք մտածում են գան թե չգան, իրենց նեղելու են, տներ են մտնելու, տարբեր ոստիկաններ, հատուկ ծառայությունների վարձկաններ, խորհուրդ եմ տալիս ոչինչ չքննարկեք իրենց հետո, այդպիսի մարդիկ բանավեճ չեն հասկանում, չիպ ունեն իրենց ուղեղներում, մինչեւ գործից չեն հանում չիպը չի անջատվում»,-ասաց նա:
