Իշխանությունները չեն գիտակցել, որ կգտնվեն մարդիկ, ովքեր զենք կբարձրացնեն. Լևոն Բարսեղյան
22:05 Խորենացի փողոցում ելույթ ունեցավ նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Վերջինս հայտարարեց՝ տարիներ շարունակ իշխանություններին տարբեր միջոցներով բացատրել են, հասկացրել, բայց վերջին կետը եղել է զինված ապստամբությամբ երկիրն ազատագրելը: «30 հոգի ազատագրել են իրենց ամեն ինչից, հետո՝ որոշել են ազատագրել Հայաստանի Հանրապետությունը: Նույնիսկ ԱԱԾ-ի պետն է ասել՝ դուք էստեղ պետություն եք ստեղծել, փաստորեն: Ամեն ջանք ներդրելու ենք, որ որևէ կողմից որևէ զենք չկրակի: Տարիներ շարունակ իշխանություններին մատնացույց ենք արել այն խնդիրները, որոնք կան, բոլոր խաղաղ մեթոդներով բացատրել ենք, թե ինչ իրավիճ է: Ասել ենք՝ իշխանություններ, ուրախ եղեք, որ զենք չենք վերցրել: Իրենք չեն հասկացել, ակվարիումի մեջ են ապրում, նստում են ակվարիում մեքենան, գնում ակվարիում աշխատանքի տեղ, հետո՝ ակվարիում ռեստորան ու էդպես շարունակ»,- նշեց Բարսեղյանը: Նա նկատեց՝ իշխանությունները չեն գիտակցել, որ կգտնվեն մարդիկ, որոնց ներվերը էլ չի դիմանա ու զենք կբարձրացնեն: «Հայաստանը քաղաքական բանտարկյալներ չպետք է ունենա, բանտերում չպետք է ունենա մարդիկ, ովքեր քրեական հանցագործ չեն, այլ իրենց գաղափարների համար են բանտարկված: Այդ մարդիկ պետք է ազատվեն, 6-10 տարի ժամկետ ես դրել էդ մարդկանց վրա, Սերժիկ, կարծո՞ւմ ես՝ հաղթել ես: Էդ մարդկանց չի կարելի էդպես հաղթել, Սերժիկ, վերջապես հասկացիր: Բա քո հանցագործներին ինչքա՞ն ես տալու»,-նշեց նա:
