Կար տեղեկություն, թե Կադիրովը Հայաստան տղաների հետ կռվելու համար պատրաստ է չեչեններ ուղարկել. Ա. Մարտիրոսյան
21:05 Խորենացի փողոցում սկսված հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ելույթ ունենալով՝ ասաց, որ իշխանություններն այսօր անցել են տոտալ քարոզչական գրոհի: «Փորձում են ահաբեկել և մեր ապստամբ ազատամարտիկներին, և քաղաքացիներին: Ընդ որում, օգտագործվում է նաև տեխնիկա, հատկապես՝ ուղղաթիռներ: Այսօր շատ օգտագործեցին: Ցավալին այն է, որ տեղեկատվություն կար, որ այդ ուղղաթիռները ռուսական ռազմաբազայի կողմից են գալիս: Այսօր ևս մի տեղեկություն սփռվեց, իբրև թե Կադիրովը Հայաստան տղաների հետ կռվելու համար պատրաստ է չեչեններ ուղարկել: Ուրեմն՝ իշխանությունները պարտավոր են հրապարակային հայտարարություն անել, որ Հայաստանում որևէ օտար ռազմական տեխնիկա, որևէ օտար զինվոր, որևէ օտար վարձկան չի լինելու, չի օգտագործելու մեր ապստամբ ազտամարտիկների և մեր ժողովրդի դեմ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
