Վիտալի Բալասանյանը վտանգի տակ դրեց իր համբավը. Կարինե Հակոբյան
«Գոյություն ունի իմիջ, համբավ, և պետք է ասում, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իր համբավն ու իմիջը վտանգի տակ դրեց: Նա գնաց ռիսկի՝ բանակցության մեջ մտնելով զինված տղաների և ՀՀ իշխանությունների միջև: ԼՂՀ ԱԺ պատգամավոր Բալասանյանն, իր համբավը ռիսկի տակ դնելով, այս դժվար իրավիճակում հաջողություն արձանագրեց: Ամենակարևոր հաղթանակն արդեն ունեք, պատանդներն՝ այդ չորս տղաներն, արդեն ազատ են արձակվել: Հատկանշական է, որ սրանում մեծ դերակատարում ունեցան նաև «Սասնա ծռեր» խմբի տղաները: Պատանդների ազատ արձակումը նրանց բարի կամքի դրսևորումն էր: Կարևոր առաջին քայլն արված է, կա դրական արդյունք, և դա շնորհիվ Արցախի հերոս Բալասնյանի: Մնաց հարցի մյուս մասը. բանակցող կողմերը պետք է հասնեն խնդրի խաղաղ կարգավորման՝ առանց մեկ կաթիլ արյան»,- Hayeli.am-ի խնդանքով Վիտալի Բալասանյանի քայլն այս կերպ մեկնաբանեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
