Լուրջ մտահոգություններ՝ Սիրիայում
Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծումները նվազեցնում են Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման շանսերը: Այդ մասին Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության երկայացուցիչը, հայտնում է TASS-ը: «Վերջերս Հալեպի քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես հիվանդանոցների և բժշկական հիմնարկությունների վրա հարձակումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիսում բռնությունների ընդհանուր աճի ֆոնին և լուրջ մտահոգություն են առաջացնում: Դրանք ուղղակիորեն նվազեցնում են հակամարտության քաղաքական կարգավորման շանսերը»,- ասել է նա` ընդգծելով, որ ԵՄ-ն Սիրիայի բոլոր կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը:
