Հարբած տղամարդը կրակ է բացել սրճարանում
Կիևի շրջանի սրճարաններից մեկում հարբած տղամարդը կրակ է բացել, ինչի արդյունքում մահացել է մեկ այցելու, իսկ մյուսը վիրավորվել է ուսի հատվածում։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ նշելով, որ սրճարանի երկու այցելուների միջև լեզվակռիվ է սկսվել, նրանցից մեկը զենք է հանել և կրակել մյուսի վրա։ Նշվում է, որ կասկածյալը ձերբակալված է։
