Թուրքիայում պայթյունի հետևանքով 3 ոստիկան է զոհվել
Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Պայթյունը որոտացել է այն պահին, երբ ոստիկանական ավտոմեքենան անցնում էր քաղաքի Դերիկ թաղամասով: Զոհվել է 3 ոստիկան:
