Մարգվելաշվիլիի ընտանիքի անդամների վրա ճնշում է գործադրվում
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր ընտանիքի անդամների վրա ճնշման փորձ է եղել, սակայն, չի մանրամասնել, թե ում նկատմամբ է կոնկրետ իրականացվել այդ ճնշումը: «Կանգնեցրել են փողոցում, այնուհետեւ խուզարկել են նրա տունը: Առանց դատարանի որոշման՝ այն հույսով, որ դրան ինչ-որ բան կհետեւի: Բնականաբար, ամեն ինչ բացարձակ մաքուր է եղել, եւ ոչ մի օրինախախտում չի եղել: Եղել են որոշակի ակնարկներ, որ դա հենց ճնշման փորձ է եղել տվյալ անհատի վրա»,- հայտարարել է նախագահը:
