Շոտլանդիան պատրաստվում է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից
Շոտլանդիան ծրագրում է սկսել Մեծ Բրիտանիայից դուրս գալու նախապատրաստական աշխատանքներն այն դեպքում, եթե իր շահերը հաշվի չառնվեն Brexit-ի հարցով: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը հայտարարել է, որ Շոտկանդիան ձեռնարկում է նախապատրաստական միջոցառումներ, որպեսզի տվյալ հնարավորությունը մնա անհրաժեշտության դեպքում: «Եթե մենք տեսնենք, որ մեր շահերը չեն կարող պաշտպանվել Մեծ Բրիտանիայի շրջանակում, ապա անկախությունը պետք է դառնա տարբերակներից մեկը, որը Շոտլանդիան իրավունք ունի դիտարկել»,- ասել է նա:
