Խիստ հիշեցում Գերմանիային շրջապատող միջավայրի անկայունության մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր երկրի համար այս դժվար ժամանակներից անսպասելիորեն դուրս է գալիս վարկանիշային հաղթանակով, գրում է Politico թերթը: Մերկելը մեծ հաջողությամբ կարողացել է վերականգնել այն դիրքերը, որոնք կորցրել էր միգրացիոն ճգնաժամի ամենաթեժ պահին: Deutschlandtrend -ի ամենամսյա հարցման արդյուքներով հուլիսին կանցլերի քաղաքականությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների 59 տոկոսը, իսկ դա ամենաբարձր ցուցանիշն է 2015-ի սեպտեմբերից սկսած: Վերջին իրադարձությունները գերմանացիների շրջանում վախ են սերմանում, որը Մերկելի համար թե առավելություն է, թե աքիլլեսյան գարշապար, նշվում է հոդվածում: Բռնության բռնկումը ՝ հրաձգությունը Մյունխենում, հղի կնոջ սպանությունը սիրիացի փախստականի կողմից Շտուտգարտում, պայթյունը Անսբախում՝ ռեստորանի մոտ երկրի բնակիչների համար դարձել է խիստ հիշեցում Գերմանիային շրջապատող միջավայրի անկայունության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
