Ադրբեջանի ՍԴ-ն հաստատել է Ալիևի նախագիծը
Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստը կիսափակ ռեժիմի պայմաններում քննարկել է Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ներկայացրել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտնում է ադրբեջանական Contact. az կայքը: ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել Սահմանադրությունում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծին: Դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի վաղը, երբ որոշումը հրապարակվի մամուլում:
