Անկարայում մեկնարկել է Էրդողանի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը
Անկարայում սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի ընդդիմության ղեկավարների հետ հանդիպումը, հայտնում է «Հուրիեթը»: Էրդողանի հրավերով այսօր Բեշթեփի նախագահական պալատ են ժամանել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգային շարժում» կուսակցության (MHP) ղեկավար Դովլեթ Բախչելին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
