Գերմանիայում սիրիացին պայթեցրել է ինքն իրեն
Գերմանիայի Բավարիա երկրամասի Անսբախ քաղաքում կիրակի երեկոյան սիրիացի փախստականը ինքնաշեն ռումբ է պայթեցրել: Ինչպես նշվում է՝ անցկացվող երաժշտական փառատոնի տարածքում փախստականը իր ուսապարկում տեղադրված ինքնաշեն ռումբ է պայթեցրել: Ինքնասպան ահաբեկիչը զոհվել է, առնվազն 12 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ի վիճակը ծանր է: Ինչպես նշվում է՝ Անսբախում հարձակումն իրականացրած սիրիացուն Բուլղարիա արտաքսելու մասին որոշում է կայացվել, որը չէր իրականացվել:
