«Սասնա ծռերի» Արեգի հեռախոսահամարը Վալերի Օսիպյանի մոտ է
16:45 Ինչպես հայտնի է, վերջին օրերին կրկին արգելափակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսահամարները: Այսօր, սակայն, նրանց զանգելու հերթական փորձի ժամանակ տարօրինակ տեղեկություն ճշտեցինք. պարզվում է՝ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ է, ով մինչեւ շաբաթ օրը «պատանդի» կարգավիճակով գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Մեր զանգին պատասխանելով Օսիպյանը փորձում էր պարզել, թե ով է Արեգին զանգել, արդյո՞ք Արեգն է այդ համարը մեզ տվել: Երբ ճանաչելով նրա ձայնը՝ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Վալերի Օսիպյանն է խոսում, Երեւանի փոխոստիկանապետն անջատեց: Մեկ այլ համարից զանգահարեցինք. - Արե՞գ: - Դուք սխալվել եք: - Պարոն Օսիպյան դո՞ւք եք: - Ո՞ւմ հետ եմ խոսում: - Լրագրող է՝ armtimes.com-ից: - Ասեք, լսում եմ Ձեզ: - Պարոն Օսպիյան, դո՞ւք եք: - Այո, լսում եմ: - Արեգի համարը ձեզ մո՞տ է: - Էս համարին էլ չանհանգստացնեք: Շարունակությունը՝ armtimes.com-ում
