Թուրքիան ցանկանում էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել. Hurriyet
Բաքու իրականացրած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկումներ է իրականացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն սկսելու հետ կապված: Հայտնում է Hurriyet–ի թղթակից Ֆաթիհ Չեքիրգեն։ Ինչպես նշել է թուրք լրագրողը՝ մինչ հեղաշրջման փորձը Անկարան ՌԴ–ի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո ցանկացել է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար առաջին նախաձեռնությունը ԱԳ նախարար Չավուշօղլուն արել է հուլիսի 14–15–ին Բաքու կատարած այցի ժամանակ։ Նա փորձել է Բաքվում ստուգել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության արձագանքը։ Եւ դրական միտում է եղել»,–գրել է Hurriyet–ի թղթակիցը։
