ԱՄՆ–ում շոգից 6 մարդ է մահացել
ԱՄՆ արեւելյան եւ կենտրոնական հատվածում շոգից 6 մարդ է մահացել, հայտնում է CNN–ը: Արիզոնայի նահանգում 12-ամյա դեռահասը զոհվել է ջերմային հարվածից։ Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է եղել։ Եվս 5 տարեց մարդ մահացել է Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքում։
