«Աշոտ Մինասյանի միջնորդությունը որևէ մեկը չի խնդրել».Գառնիկ Իսագուլյան.տեսանյութ
«Եթե Ենիգոմշյանն ասում է՝ ենթատեքստից հանվել է, նշանակում է՝ այդ մասին խոսակցություն գնացել է, հիմա թե ոնց է հասկացել պարոն Ենիգոմշյանը, դա իր խնդիրն է: Ասեմ, որ այնտեղ, բացի Վիտալի Բալասանյանից, պարոն Ենիգոմշյանից, Ժիրայր Սէֆիլյանից, նաև ներկա է եղել մարդ, ով արձանագրել է ամբողջ խոսակցությունը, և Ժիրայր Սէֆիլյանը տեսել է, որ խոսակցությունն ամբողջությամբ արձանագրվում է»,- այս մասին Հայելի ակումբում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությանը, թե Վիտալի Բալասանյանը կոնտեքստից հանում է Ժիրայր Սէֆիլյանի խոսքը և սուտ է ասում: «Հանկարծ երեկ հայտարարվում է, որ բանակցող կողմը հիմա Աշոտ Մինասյանն է: Ես ամբողջ օրը երեկ եղել եմ Աշոտ Մինասյանի հետ, որևէ մեկն Աշոտ Մինասյանին չի զանգել, որևէ մեկը նրանից միջնորդություն չի խնդրել: Որևէ մեկը չի փոխարինելու Վիտալի Բալասանյանին, նա որևէ պայման չի խախտել, դրա համար որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա: Հիմա կողմերից մեկն իրավունք չունի թելադրելու իր կամքը՝ առանց մյուս կողմի: Ես չեմ ասում՝ Ենիգոմշյանը սուտ է ասում, բայց գուցե նրան գցել են թյուրիմացության մեջ: Այդ առաջարկությունը ոչ թե պետք է միտինգում անել, այլ կոնկրետ մարդու հետ պայմանավորվել: Նրանց կողմից շատ կոպիտ թյուրիմացություն է եղել, որը մենք կարող ենք բնութագրել՝ որպես սուտ, բայց չենք ուզում իրավիճակը լարել»,- ընդգծեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
